երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանը հաստատում է՝ Պուտինը կայցելի Թուրքիա

Էրդողանը հաստատում է՝ Պուտինը կայցելի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա՝ նշելով, սակայն, որ նրա այցի ժամկետը դեռ որոշված չէ, տեղեկացնում է NTV-ն։ 

«Մենք հաճախ ենք զանգում պարոն Պուտինին։ Նրա՝ Թուրքիա այցի ժամկետը դեռ որոշված չէ։ Կարծում եմ, որ այս հարցը պետք է հնարավորինս արագ պարզաբանվի»,- ասել է Էրդողանը։

Նշենք, որ վերջին անգամ Պուտինը հանդիպել է Էրդողանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, որից հետո նրանք մի քանի հեռախոսազրույց են ունեցել։

  • Կիսվել: