երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ներկայացուցիչների պալատը իր բանաձևով հստակ ուղերձ հղեց քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել

Ներկայացուցիչների պալատը իր բանաձևով հստակ ուղերձ հղեց քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության հիշատակման և ճանաչման մասին 296 բանաձևի ընդունման օգտին, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Այս բանաձևի ընդունումը պատմական քայլ է և հարգանքի տուրք` Ցեղասպանության‬ մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: Այն հստակ ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին, որ նման ոճրագործությունները չեն կարող հանդուրժվել:

Ամերիկայի Միացյալ Նահանգները, վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների նկատմամբ իր հավատարմությունը և առաջատար դերը, կարևոր ներդրում կատարեց` ուղղված մարդկության դեմ նոր հանցագործությունների, նոր ցեղասպանությունների կանխարգելմանը:

Շնորհակալություն եմ հայտնում Ներկայացուցիչների պալատի կողմից հայ ժողովրդի հանդեպ բարեկամության դրսևորման և ժխտողականության դեմ պայքարում արժեքավոր ջանքերի համար։

  • Կիսվել: