ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում. Զոհրաբ Մնացականյան

Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը։

«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձեւում։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ընդդեմ ժխտողականության: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար», - գրել է նա։

 

  • Կիսվել: