ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին. Ավինյան

ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին. Ավինյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ժամեր առաջ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 296 պատմական բանաձևը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։։

«Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները երբեք չեն մոռացվում և չեն մոռացվի, կարևոր քայլ պատմական արդարությունը վերականգնելու և ժխտողականության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսպիսով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին, հատկապես ամերիկահայ համայնքին, ովքեր սերնդեսերունդ պայքարել են այս օրն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և բարեկամ ամերիկացի ժողովրդին»:

 

  • Կիսվել: