հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԽՔ-ը Շվեդիայի գործընկերոջ հետը քննարկել է երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը

ԱԽՔ-ը Շվեդիայի գործընկերոջ հետը քննարկել է երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի Ազգային անվտանգության խորհրդական Հենրիկ Լենդերհոլմի հետ:  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽՔ-ի գրասենյակից։

Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը՝ շեշտելով անվտանգային գործոնը: ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ տնտեսության և անվտանգային ոլորտի բազմազանեցման մասին՝ դիտարկելով Շվեդիան որպես կարևոր գործընկեր:

  • Կիսվել: