Ադրբեջանը դարձյալ մեղադրում է Հայաստանին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը դարձյալ մեղադրել է Հայաստանին, այս անգամ՝ սահմանին ամրաշինական աշխատանքներ կատարելու և զինվորական տեղաշարժերի մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, իբր «իրավիճակի սրման պատասխանատուն լինելու է Հայաստանը»:
«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի կողմից «ցանկացած սադրանք» վճռականորեն կանխվելու է ադրբեջանական բանակի կողմից, և իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն էլ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ դարձյալ պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին և ոչ մի արտառոց ռազմական տեղաշարժ չեն նկատել: