շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արյուն է․ Միխայիլ Գալուստյան

Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արյուն է․ Միխայիլ Գալուստյան

Երկքաղաքացիություն ստանալով՝ ես չեմ փոխել հայացքներս։ Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արդյուն է և ինձ հայ եմ զգում և ի՞նչն է ինձ խոչընդոտում ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե օրենքով դա թույլատրվում է։ Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանը՝ անդրադառնալով հաղորդավարի այն հարցին, թե ինչու է նա ստացել Հայաստանի քաղաքացիություն, եթե իր ողջ գործունեությունը Ռուսաստանում է:

՛՛Ես կարծում եմ, որ շատ հայեր են ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Շառլ Ազնավուրը լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ շատ մեծ հասակում է ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց չեմ հավատում, որ նա ցանկացել է գալ Հայաստան և շարունակել գործունեությունը՛՛,-ասել է Գալուստյանը:
 

  • Կիսվել: