շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վրաստանում ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը

Վրաստանում ոստիկանությունը ցրել է ընդդիմության նստացույցը

Վրաստանում խորհրդարանի մոտ ոստիկանական հատուկ ջոկատը ցրել է ընդդիմության նստացույցը, տեղեկացնում է Նովոստի-Գրուզիան։

Հարյուրավոր ոստիկաններ վահաններով, հատուկ հանդերձանքով եւ մահակներով շրջապատել են Վրաստանի խորհրդարանի շենքը: Նրանք ժամը 17.00-ին սկսել են ցրել ընդդիմության ցույցը։

Ոստիկանությունը սեղմել է բողոքողներին, այդ թվում՝ նաև՝ ընդդիմության առաջնորդներին՝ օգտագործելով վահաններ, իսկ գործողությունից առաջ միացվել է ձայնային հատուկ նախազգուշացում։

Չնայած այս ամենին՝ ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն պատրաստվում ցրվել։ Նրանք դեմքով կանգնել են դեպի ոստիկանները և վեր բարձրացրել ձեռքերը։ Ոմանք նույնիսկ պառկել են ասֆալտին։ Այսպիսով նրանք ցանկացել են ասել, որ իրենց բողոքը խաղաղ բնույ է կրում:

Նշվում է, որ ոստիկանությունը նրանց դեմ նաև ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։ Ամենաակտիվ քաղաքացիական ակտիվիստներին ոստիկանությունը ձեռքերի վրա դուրս է հանել ակցիայից։ Ցուցարարները բղավել են՝ «Ստրուկներ», «Դիկտատուրա» եւ «Խայտառակություն»։

Ժամը 17.20-ի դրությամբ խորհրդարանի բոլոր մուտքերի մոտից ոստիկանությանը հաջողվել է ցրել ցուցարարներին, սակայն «Միասնական ազգային շարժում» եւ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարում են, որ բողոքները շարունակվելու են։

  • Կիսվել: