երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ռուսաստանյան նմանակն  ընդունելու մտադրության դեմ, հայտնում է SOVA-ն։

Ապրիլի 15-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, իսկ ապրիլի 16-ին պատգամավորները սկսեցին այն քննարկել առաջին ընթերցմամբ։

Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ։

Եվ այսօր էլ, ինչպես ապրիլի 15-ին, առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է բյուրոյի նիստի ժամանակ առցանց լրատվամիջոցների լրագրողներից մեկի բողոքի պատճառով․ նա պատառ է պարզել։

Պապուաշվիլին նշել է, որ խորհրդարանի շենքում աշխատում են բոլոր 17 հեռուստաալիքների նկարահանող խմբերը, որոնք հավատարմագրված են և լրագրողական գործունեություն են ծավալում և չեն զբաղվում օրենսդիր մարմնում քաղաքացիական դիրքորոշում արտահայտելով, ինչը, նշել է Պապուաշվիլին, լրագրողական էթիկայի խախտում է։ 

  • Կիսվել: