երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված․ ՌԴ ԱԳՆ

Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել  հայտարարությամբ՝  կապված Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման հետ՝ կոչ անելով հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։

«Ապրիլի լույս 14-ի գիշերը մեծ քանակությամբ հրթիռներ և անօդաչուներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Իրանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այս հարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ի պատասխան տարածաշրջանում իրանական օբյեկտների վրա հարձակումների, այդ թվում՝ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի շենքի վրա հարձակման, ինչը մեր երկիրը խստորեն դատապարտել է։ Ցավոք, արևմտյան անդամների դիրքորոշման պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ համարժեք արձագանքել Իրանի հյուպատոսական ներկայացուցչության վրա հարձակմանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի կապակցությամբ։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արևելքում, առաջին հերթին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բազմաթիվ ճգնաժամերի չլուծված լինելը, որոնք հաճախ սնվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնեն լարվածության աճի։ Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել։ Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրները կլուծեն առկա խնդիրները քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով։ Կարևոր ենք համարում, որ դրան նպաստեն կառուցողական մտածողությամբ միջազգային դերակատարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

  • Կիսվել: