կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թալիբները մի քանի տանկ են տեղափոխել Պակիստանի հետ սահման․ ԶԼՄ-ներ

Թալիբները մի քանի տանկ են տեղափոխել Պակիստանի հետ սահման․ ԶԼՄ-ներ

 ​​«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները մի քանի տանկ են տեղափոխել Աֆղանստանի՝ Պակիստանին սահմանակից շրջաններ։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Aamaj News գործակալության հրապարակած տեսագրության մեջ երևում է զրահամեքենաներից մեկի տեղափոխման պահը։

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Մարտի լույս 18-ի գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Աֆղանստանի Պակտիկայի և Խոստի նահանգների բնակավայրերին, որոնք գտնվում են երկու երկրների սահմանի մերձակայքում։ Թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտնել է, որ հարձակումների զոհ է դարձել առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Ավելի վաղ զինյալները Պակիստանի Խայբեր Փախտունխվայի նահանգի Միր Ալի քաղաքում հարձակում էին գործել ռազմակայանի վրա, որի հետևանքով 7 զինծառայող էր զոհվել:

  • Կիսվել: