կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տաջիկստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում էպիկենտրոնում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (ԱՔԿ) մամուլի ծառայությունից, աղետը կործանարար հետևանքներ չի ունեցել։

«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 148 կմ հարավ-արևելք և հանրապետության Ռաշտի շրջանից 66 կմ հարավ-արևելք, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ, իսկ Դուշանբե քաղաքում՝ 2 բալ»,- ասել է աղբյուրը։

Տաջիկստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայությունը պարզաբանել է, որ երկրաշարժը գրանցվել է 2024 թվականի մարտի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:10-ին, աղետի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չեն եղել:

 
 

  • Կիսվել: