շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սկանդալ Շվեյցարիայում՝ SOCAR նավթային ընկերության շուրջ. պատգամավորը կոչ է անում բոյկոտել

Սկանդալ Շվեյցարիայում՝ SOCAR նավթային ընկերության շուրջ. պատգամավորը կոչ է անում բոյկոտել

Շվեյցարիայի Քրիստոնեաժողովրդական կուսակցության պատգամավորը բոյկոտում է SOCAR ադրբեջանական խոշոր նավթային ընկերության գործընկեր լցակայանները, քանի որ այն պատերազմի քարոզչություն է իրականացնում, տեղեկացնում է Blick-ը։

Հոդվածում նշվում է, որ քննադատության է ենթարկվել նաև շվեյցարական խոշորագույն մանրածախ վաճառք իրականացնող Migros ընկերությունը՝ SOCAR-ի հետ իր համատեղ լցակայանների պատճառով, քանի որ վերոնշյալ նավթային ընկերությունը համացանցում ակնհայտ պատերազմական քարոզչություն է իրականացնում։ ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթը դրան բոյկոտով է արձագանքել։

Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Միգրոսը բիզնես է վարում պատերազմ հրահրողների հետ»

Շվեյցարիայի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցության պատգամավորը բոյկոտում է SOCAR ադրբեջանական խոշոր նավթային ընկերության գործընկեր լցակայանները, քանի որ այն պատերազմի քարոզչություն է իրականացնում։

Քննադատության է ենթարկվել նաև շվեյցարական խոշորագույն մանրածախ վաճառք իրականացնող Migros ընկերությունը՝ SOCAR-ի հետ իր համատեղ լցակայանների պատճառով, քանի որ նավթային ընկերությունը համացանցում ակնհայտ պատերազմական քարոզչություն է իրականացնում։

ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթը դրան արձագանքում է բոյկոտով։

Առաջ շարժվող տանկեր, ծածանվող դրոշ, իսկ առաջին պլանում SOCAR ընկերության տարբերանշանը։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն, որը Շվեյցարիայում գրեթե 200 լցակայան է շահագործում, սոցիալական հարթակում պատերազմական քարոզչություն է իրականացնում։ «Նավթագործերը պայքարում են մայր հայրենիքի համար», գրում է ընկերությունը Facebook -ում։ «Մենք հպարտանում ենք ճակատում գտնվող մեր աշխատակիցներով և նախանձում նրանց»։ Գրությանը հաջորդում է Ղարաբաղը Ադրբեջան է հեշթեգը։

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմը սեպտեմբերի վերջին նորից բռնկվեց։ Արդեն 30 տարի նման հուժկու մարտեր չէին եղել։ Հարյուրավոր մարդիկ են զոհվում, տասնյակ հազարավորները' տեղահանվում են։

Migros-ի գործընկերը պատերազմ սանձազերծող է

 

SOCAR- ի պատերազմական քարոզչությունը ստվեր է գցում նաև Migros-ի վրա, քանի որ շվեյցարական մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունը պայմանգրային կապեր ունի SOCAR-ի հետ. ընկերության անվանումը առաջացել է «State Oil Company of Azerbaijan Republic» հապավումից։ Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը 2012 թվականից սկսած Migros -ի արտոնյալ գործընկերն է և իրականացնում է Migrolino խանութների աշխատանքը լցակայաններում։

Այն որ Migros-ի գործընկերից մեկը ակնհայտ պատերազմի քարոզչություն է վարում, ընդհանրապես անընդունելի է ՔԺԿ պատգամավոր Սթեֆան Մյուլլեր-Ալթերմաթի համար (44տարեկան)։ «Migros-ը աշխատում է պատերազմ սանձազերծողի հետ»,- քննադատում է նա։ «Երբ ես Migrollino-ից շոկոլադի սալիկ եմ գնում, այդ գումարի մի մասը հոսում է դեպի այս պատերազմ։ Այդպես չպետք է լինի։ Migros ընկերությունը պետք է արձագանքի»։ Իսկ մինչ այդ Մյուլլեր-Ալթերմաթը բոյկոտում է նավթային ընկերությունը։ «Ես կտրականապես չեմ օգտվում SOCAR-ից»։

Migros-ը պատրաստ է խոսել

Սոլոթուրն քաղաքի քաղաքական գործիչը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ է և Շվեյցարիայի հայ համայնքի հետ սերտ կապի մեջ է։

Ինչ վերաբերում է Migros-ի քննադատությանը, ինչպես ինքն է շեշտում, ինքը նաև մյուս կողմից է կապված։ Այսպիսով Մյուլլեր-Ալթերմաթը խորհրդարան մուտք գործելու արտոնագրերից մեկը, որոնք պետք է որ բաժանած լինեն խորհրդարանականները, տալիս է Migros-ի լոբբիստներին։

Մյուլլեր-Ալթերմաթը այդ իսկ կերպ ուզում է միջնորդ հանդիսանալ։ Նա Շվեյցարիայի հայկական համայնքի և Migros֊ի միջև հանդիպում է կազմակերպել, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ։

Migros-ը չի հերքում իր կապը։ Արտահայտած քննադատության առնչությամբ զուտ հայտնում է, որ իրենք ուշադիր հետևում են Կովկասում տիրող ներկայիս իրավիճակին։ «Ինքնին հասկանալի է, որ Migros-ը առաջնորդվում է միայն այն պայմանագրերով, որոնք գտնվում են ազգային և միջազգային վավերականության ունեցող օրենքների հսկողության ներքո»,- ասում է Migros-ի խոսնակ Մարսել Շլաթերը։

Նաև ՈԻԵՖԱ֊ն է քննադատվում

SOCAR-ի վարած պատերազմական հռետորաբանության պատճառով միայն Migros-ը չէ որ հայտնվել է առաջնագծում։ Ադրբեջանական նավթային ընկերությունը հովանավորում է նաև եվրոպական ֆուտբոլային միությունը ՈՒԵՖԱ֊ն։ Վերջինս հասցեին ևս այդ իսկ պատճառով քննադատություններ են հնչեցվել։

 
 

  • Կիսվել: