շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը հեռացրել է իր խորհրդականին կոռուպցիոն սկանդալի պատճառով

Էրդողանը հեռացրել է իր խորհրդականին կոռուպցիոն սկանդալի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է իր ավագ խորհրդական Սերքան Տարանօղլուին երկրում ծավալվող կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում կարող են ներգրավված լինել մարդիկ Թուրքիայի ղեկավարի շրջապատից, գրում է Bloomberg-ը։

Էրդողանը Տարանօղլուի հեռացման որոշումը կայացրել էր մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները խմբակային հայց ներկայացրեցին՝ պահանջելով հետաքննել Ստամբուլի ֆոնդային բորսայում առեւտրային ընկերություններից կաշառք շորթելու սխեմաները: Ընդդիմության կարծիքով՝ կոռուպցիոն սխեմաների մեջ կարող են ներգրավված լինել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) մոտ կանգնած մարդիկ։

Ընդդիմությունն իր հերթին օգտվել է 2020 թ. սկզբին Թուրքիայից փախած ենթադրյալ կրիմինալ հեղինակություն Սեդաթ Պեկերի բացահայտումներից։ Օգոստոսի 30-ին նա մի շարք կոռուպցիոն մեղադրանքներ էր հրապարակել Տարանօղլուի եւ Էրդողանի մեկ այլ խորհրդական Քորքմազ Քարաջի դեմ։

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն սկսելու վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Դատավարությունը կարող է մեծացնել ճնշումն Էրդողանի վրա հաջորդ հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, քանի որ նրա վարկանիշը կարող է պատմական նվազագույնի հասնել, նշում է Bloomberg-ը:

  • Կիսվել: