շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թվերի անճշտություն է եղել․ Ավինյանը պարզաբանում է ՔՊ-ում տեղի ունեցած սկանդալը (տեսանյութ)

Թվերի անճշտություն է եղել․ Ավինյանը պարզաբանում է ՔՊ-ում տեղի ունեցած սկանդալը (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում և վերահաշվարկի դիմում են ներկայացրել։ Կան տեղեկություններ, որ ընտրությունները կեղծվել են, որի հետևանքով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարող են դուրս մնալ վարչության կազմից, նրանց փոխարեն քվեներով առաջ են անցել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը, գրում է factor.am-ը:

««Քաաղաքացիական պայմանագրի» մի քանի անդամի պահանջով տեղի է ունեցել վերահաշվարկ, որի արդյունքում որոշակի փոփոխություններ են եղել, այդ հարցը կքննարկվի այսօր ՔՊ վարչության նիստում։ Քվեարկության արդյունքները՝ թվերը իրար բավականին մոտ են եղել, քվեաթերթիկների անճշտություններ կային, որոնք կազմակերպչական և տեխնիկական պատճառով են եղել»,- ասաց Ավինյանը։ Հարցին՝ դիտավորություն չի՞ եղել արդյոք, Ավինյանն արձագանքեց․ «Ես նման գնահատական չեմ կարող տալ։ Սխալմունքի հավանականությունը մեծ է։ Դիտավորությունը լինում է ճշգրիտ, իսկ երբ որ թվերի մեջ անճշտություն կա, ավելի հավանական է, որ տեխնիկական խոտանի խնդիր է եղել»։

Դիտարկմանը, որ Արփինե Դավոյանն է մեղադրվում ընտրական այդ խժդժությունների հետևում, Ավինյանը պատասխանեց․ «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում այդ մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: