շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին

Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «անհեթեթություն» է անվանել մտավախությունները, որ Ռուսաստանը, իբր, պատրաստվում է պատերազմ սկսել ՆԱՏՕ-ի դեմ՝ գրում է Interfax-ը։

Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են 811 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը՝ 72 մլրդ դոլար։ «Եվ մենքինչ է, նկատի ունենալով այս հարաբերակցությունը, պատրաստվում ենք կռվե՞լ ՆԱՏՕ-ի դեմ։ Դե, դա պարզապես զառանցանք է»,- ասել Է Պուտինը՝ «անհեթեթություն» անվանելով արևմտյան երկրներին ուղղված ռուսական սպառնալիքի մասին խոսակցությունները։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ իր երկիրն ագրեսիվ մտադրություններ չունի եվրոպական պետությունների նկատմամբ: Միաժամանակ նա հասկացրել է, որ եթե Ուկրաինա տեղափոխված ամերիկյան F-16 կործանիչները պատերազմին մասնակցելու համար օդ բարձրանան երրորդ երկրների օդանավակայաններից, ապա այդ օդանավակայանները ռուս զինվորականների համար օրինական թիրախ կդառնան։ Պուտինը հիշեցրել է, որ F-16-ները կարող են միջուկային զենք կրել ինքնաթիռում, ինչը չեն կարող հաշվի չառնել։

  • Կիսվել: