չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Քրեական գործ է հարուցվել «Crocus»-ի հրդեհային անվտանգության հնարավոր խախտումների առնչությամբ

Քրեական գործ է հարուցվել «Crocus»-ի հրդեհային անվտանգության հնարավոր խախտումների առնչությամբ

Ռուսաստանի քննչական կոմիտեն «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Քրգործը հարուցվել է անփութության մեղադրանքով՝ «Crocus City Hall»-ում հրդեհային անվտանգության պատասխանատուի, ինչպես նաև հրշեջ բրիգադի ղեկավարի նկատմամբ։

Նշվում է, որ դեպքը կապված է «Crocus City Hall»-ում հակահրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ, որոնք կարող էին սրել իրավիճակը ահաբեկիչների կողմից համերգասրահը հրկիզելուց հետո։

  • Կիսվել: