չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պուտինը կմեկնի Չինաստան

Պուտինը կմեկնի Չինաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024-ին պետական այցով Չինաստան կմեկնի, ապրիլի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ապրիլի 8-9-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով եղել է Չինաստանում, նախարարին ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Նա նաև բանակցություններ է վարել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

«Չինաստանի ղեկավարը ողջունել է Ս. Լավրովի ժամանումը Պեկին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի՝ այս տարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարելիք պետական այցի համապարփակ նախապատրաստման համատեքստում և բարձր է գնահատել ռուս-չինական հարաբերությունները, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ աշխարհում բարդ իրավիճակի պայմաններում:  Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս զարգացնել Ռուսաստանի հետ համապարփակ գործընկերությունը և ռազմավարական փոխգործակցությունը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

  • Կիսվել: