շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պաղեստինի ԱԳՆ-ն հայտնել է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման մասին

Պաղեստինի ԱԳՆ-ն հայտնել է Ռաֆահի վրա Իսրայելի հարձակման մասին

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա: Այս մասին հայտնել են Պաղեստինի Արտաքին գործերի նախարարությունը:

«Թել Ավիվն արհամարհել է Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիների կյանքը և միջազգային հանրության կոչերը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ Իսրայելի օդային հարվածների հետևանքով բազմաթիվ պաղեստինցիներ են զոհվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել էր. «Մենք վճռական ենք՝ ավարտելու ՀԱՄԱՍ-ի վերացումը։ Սա պահանջում է Ռաֆահում մնացած գումարտակների վերացում։ Մենք հնարավորություն չենք տեսնում ռազմական ճանապարհով վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ առանց այդ մնացած գումարտակները ոչնչացնելու։ Եվ դա անելու այլ տարբերակ չկա, քան ցամաքային մուտքի միջոցով»:

  • Կիսվել: