Իսրայելի հյուսիսում շուրջ 35 հրթիռի արձակում է արձանագրվել Լիբանանի կողմից
Իսրայելի հյուսիսում շուրջ 35 հրթիռի արձակում է արձանագրվել Լիբանանի կողմից։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը, տեղեկացնում է Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշանները հնչելուց հետո Լիբանանից մոտավորապես 35 արձակում է (հրթիռ) արձանագրվել, որոնք Լիբանանից անցնում էին Իսրայելի հյուսիսում գտնվող Էյն Զեյթիմ շրջան: Տուժածների մասին տեղեկություններ չկան»:
Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել կրակի օջախներին։