ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ
ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ
Իսրայելի դեմ Իրանի կողմից հարձակման հետ կապված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ կհրավիրվի կիրակի օրը Նյու Յորքի ժամանակով ժամը 16.00-ին:
Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Իրանի կողմից Իսրայելի դեմ հարձակման առնչությամբ վերջինիս խնդրանքով ապրիլի 14-ին նյույորքյան ժամանակով ժամը 16.00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) նշանակված է ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ»,- հայտնել է Պոլյանսկին: