Մահացել է բրիտանացի ֆինանսիստ Ռոտշիլդը
Ռոտշիլդների ընտանիքից բրիտանացի ֆինանսիստ և գործարար լորդ Ջեյքոբ Ռոթշիլդը մահացել է 87 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում են Ռոտշիլդ հիմնադրամի կողմից կառավարվող Ուոդսթոն կալվածքից։
«Խոր վշտով հայտնում են գործարար, ձեռնարկատեր, բարերար և մշակութային առաջնորդ Լորդ Ռոթշիլդի մահվան մասին»,-նշել են հաղորդագրության մեջ։
Ջեյքոբ Ռոթշիլդն իր կարիերան սկսել է ընտանեկան բանկում 1963 թվականին, որից հետո դարձել է ապահովագրական ընկերությունների խմբի հիմնադիրներից մեկը։ 2002 թվականին լորդ Ռոտշիլդը հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ II-ի կողմից պարգևատրվել է Արժանիքի շքանշանով։