երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կարիքը չունենք այնպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտներով է ուղեկցվելու․ Լավրով

Կարիքը չունենք այնպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտներով է ուղեկցվելու․ Լավրով

Ռուսաստանն ինքնուրույն կհետաքննի «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, Արևմուտքի՝ երկակի ստանդարտներով օգնության կարիքը չունի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես համոզված եմ՝ ինքնուրույն կկարողանանք հետաքննել կատարվածը,  կարիքը չունենք այնպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտներով է ուղեկցվելու և, ըստ ամենայնի, ուղղված է լինելու նրան, որ Արևմուտքին հարմար թեզեր առաջ քաշվեն, թե կատարվածը «Իսլամական պետության» ձեռքի գործն է, իսկ Ուկրաինան ոչ մի կապ չունի ։ Կրկնում եմ՝ ինքնուրույն կիրականացնենք»,- ասել է Լավրովը։

  • Կիսվել: