կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների․ The Times of Israel

Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների․ The Times of Israel

Իսրայելի պատվիրակությունը ներկայում մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հերթական փուլին, որը Կահիրեում պետք է անցկացվի մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

Աղբյուրը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ բանակցությունները բոյկոտելու պատճառն այն էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները մինչև այժմ չեն ներկայացրել իրենց մոտ պահվող ողջ մնացած պատանդների ցուցակը, ինչպես նաև չեն նշել, թե Իսրայելը կոնկրետ քանի պաղեստինցի բանտարկյալի պետք է ազատի յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման դիմաց:

  • Կիսվել: