երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանը մեկուսացված է, իսկ Իսրայելը ուժեղ է և կարող է պաշտպանել ինքն իրեն․ Գերմանիայի ԱԳ նախարար

Իրանը մեկուսացված է, իսկ Իսրայելը ուժեղ է և կարող է պաշտպանել ինքն իրեն․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի հարձակումը Իսրայելի վրա և դրան հաջորդած արևմտյան խոշոր տերությունների և Մերձավոր Արևելքի երկրների արձագանքը ցույց տվեց Թեհրանի մեկուսացումը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ նովոստին։

«Ամբողջ աշխարհում դատապարտումը և Իսրայելին կարևոր աջակցությունը ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և տարածաշրջանից ակնհայտորեն ցույց են տալիս երկու բան. Իրանը, որն իր ագրեսիվ պահվածքով ցանկանում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը, մեկուսացված է:

Իսկ Իսրայելի կարողությունները ցույց են տվել, որ նա ուժեղ է և կարող է պաշտպանել ինքն իրեն,- ասել է Բուրբոքը Իսրայելի և Իրանի միջև լարվածության սրման հետ կապված հատուկ ուղերձի ժամանակ։

  • Կիսվել: