երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն Իսրայելին՝ Իրանի վրա հարձակվելու համար

Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն Իսրայելին՝ Իրանի վրա հարձակվելու համար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին սպառնացել է այն երկրներին, որոնք իրենց տարածքը կտրամադրեն Իսրայելին՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։

«Ցանկացած երկիր, որը Իսրայելին իր օդային տիրույթը կամ տարածքը կտրամադրի Իրանի վրա հարձակվելու համար, վճռական պատասխան կստանա»,- այս մասին, ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, ասել է իրանցի նախարարը:
 
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ում հայտարարել են, որ անհանգստացած են Մերձավոր Արևելքում ավերիչ էսկալացիայի սպառնալիքով ու կոչ են արել հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերել: 

  • Կիսվել: