հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի դեմ Իսրայելի հարձակումը նախազգուշական ուղերձ էր Թեհրանին. ամերիկացի գեներալ

Իրանի դեմ Իսրայելի հարձակումը նախազգուշական ուղերձ էր Թեհրանին. ամերիկացի գեներալ

Իսրայելի հարձակումը նախազգուշական ուղերձ էր Թեհրանին, որ իսրայելական ուժերը կարող են հեշտությամբ շրջանցել իրանական ՀՕՊ–ը։ CNN հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ ցամաքային ուժերի պաշտոնաթող գեներալ–մայոր Մարկ Մակքարլին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելցիները պետք է վրեժխնդիր լինեին, բայց միևնույն ժամանակ այդ հատուցումը ուղերձ էր։ Այո՛, մենք կարող ենք հաղթահարել ՀՕՊ համակարգերը։ Այլևս այդպես չանեք։ Եթե անեք, ապա ձեզ աղետ կսպառնա»,– ասել է Մակքարլին։

Պաշտոնաթող գեներալը նաև նշել է, որ Իսրայելը պետք է զգոն լինի, քանի որ Իրանը կարող է կրկին պատասխան հարված հասցնել:

  • Կիսվել: