Գրոսսին ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Իրան՝ Թեհրանի հետ գործակալության համագործակցության մակարդակը բարելավելու նպատակով:
«Ես կապեր եմ հաստատում Իրանի կառավարության հետ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կվերադառնամ Թեհրան, որպեսզի փորձեմ իրավիճակը կարգավորել»,- լրագրողներին ասել է Գրոսին:
Նա հույս է հայտնել, որ կկարողանա իրավիճակը բարելավել համագործակցության մակարդակի բարձրացման առումով։