երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայում հրապարակվել է Ուկրաինային երկու տարվա ռազմական օգնության ցանկը

Ֆրանսիայում հրապարակվել է Ուկրաինային երկու տարվա ռազմական օգնության ցանկը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ուկրաինային երկու տարվա ընթացքում տրամադրված ռազմական օգնության ցանկը։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
 
«Ֆրանսիան 2,615 մլրդ եվրո ընդհանուր արժեքով ռազմական սարքավորումների մատակարարումներ է կատարել Ուկրաինային, որոնց գումարվել է 1,2 մլրդ եվրո, որը տրամադրվել է Խաղաղության եվրոպական հիմնադրամին, այդպիսով աջակցությունը կազմում է ավելի քան 3,8 մլրդ եվրո 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը», - նշված է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
50 կետից բաղկացած ցանկում ներառված են ինչպես պաշտպանական սարքավորումներ, այնպես էլ կապի միջոցներ, տարբեր սպառազինություններ և անօդաչու համակարգեր:
Ըստ ցուցակի՝ Ֆրանսիան երկու տարվա ընթացքում Կիևին մատակարարել է 30 CAESAR հաուբից, 1002 AT4 հակատանկային նռնականետ, 38 AMX10 RC անվավոր տանկ, 250 զրահամեքենա, 30 հազար 155 միլիմետր տրամաչափի արկ, 160 հետախուզական դրոն։ Որոշ տեղեկություններ գաղտնի են մնացել, օրինակ՝ Կիևին մատակարարված օդ-երկիր SCALP հրթիռների, Crotale, Mistral և Aster «երկիր-օդ» հրթիռների և MILAN հակատանկային հրթիռների քանակի մասին։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում հակամարտության մեջ:

  • Կիսվել: