երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էրդողանին շնորհակալ եմ, բայց նա պետք է իմանա՝ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ․ Զելենսկի

Էրդողանին շնորհակալ եմ, բայց նա պետք է իմանա՝ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ․ Զելենսկի

Միայն Թուրքիան բավարար չէ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ հանդես գալու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Նրանք (Թուրքիան) ցանկանում են լինել միջնորդ: Եվ նախագահ Էրդողանը գիտի, որ ես շնորհակալ եմ իրեն ամեն ինչի համար, բայց նա պետք է իմանա՝ միայն Թուրքիան որպես միջնորդ մեզ բավարար չէ։ Մեզ համար Խաղաղության գագաթնաժողովի ձևաչափը լավագույնն է»,- ասել է նա։

«Մեր թուրք գործընկերների նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ՝ նրանք շատ բան են արել մեզ համար, բայց նաև ամուր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։ Նրանք նույնպես ունեն իրենց շահերը, մյուսները՝ տնտեսական։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ միայն Թուրքիան բավական չէ»,- ասել է Զելենսկին։

«Այն ձևաչափը, որը մենք այսօր ծրագրում ենք, շատ բարդ է, որովհետև մենք պետք է համախմբենք շատ երկրներ: Յուրաքանչյուր ոք ունի իր շահը, պատմական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն, հավաքել բոլորին, գտնել ձևաչափ, թե ինչպես ենք առաջ գնաու, համաձայնվել դրա հետ... Սա այն երկրների թիվն է, որը, կարծում եմ, կկարողանա գոնե փորձել. Ռուսաստանին ստիպել դեպի արդար խաղաղություն»,- հավելել է Զելենսկին։

  • Կիսվել: