չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն

ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն

Ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոն՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու գործընթացը։

«Հավելում ենք, որ ԵՄ-ն նախկինի պես հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»,- ասել է Ստանոն։

  • Կիսվել: