ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բլինքենը նշել է, թե ինչ պայմանների դեպքում Պուտինը կարող է մասնակցել G20-ի ղեկավարների հանդիպմանը

Բլինքենը նշել է, թե ինչ պայմանների դեպքում Պուտինը կարող է մասնակցել G20-ի ղեկավարների հանդիպմանը

Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել G20-ի ղեկավարների հանդիպմանը, «եթե լինի բոլոր անդամների կոնսենսուսը», եւ « եթե դա օգտակար լինի»։ Այս մասին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. «Եթե բոլոր անդամների կոնսենսուս լինի եւ եթե դա օգտակար է, ապա այո։ Ներկա իրավիճակում դժվար է պատկերացնել, թե ինչով կարող է դա օգտակար լինել եւ ինչպես կարելի է հասնել բոլոր մասնակիցների կոնսենսուսին»:

Պատասխանելով Պուտինի եւ նախագահ Բայդենի հնարավոր ձեռքսեղմման մասին հարցին՝ Բլինքենը նշել է, որ գաղափարը երբեք Ռուսաստանին կամ Կրեմլի ղեկավարին G20-ից բացառելը չի եղել։

«Հենց գործողությունները, հենց Ռուսաստանի եւ Պուտինի քաղաքականությունն են գործի դնում այն, ինչ տեղի է ունենում «Մեծ քսանյակի» հետ Ռուսաստանի հարաբերությունների տեսակետից։ Ուստի, եթե քաղաքականությունը փոխվի, մենք ոչինչ չենք բացառում։ Խնդիրն այն է, որ ներկա պահին ոչ մի ապացույց չունենք, որ քաղաքականությունը փոխվում է»,- նշել է պետքարտուղարը եւ հույս հայտնել, որ կգա օրը, «եւ այդ օրը ավելի շուտ կգա», երբ իրենց երկրների եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները խիստ կտարբերվեն այսօրվանից։

«Ցավոք, այդպես չէ, եւ այդպես չէ Պուտինի քաղաքականության պատճառով։ Ռուսաստանը վտարյալ չէ, եւ մեզ համար կարեւոր են ոչ այնքան առանձին անհատները, որքան քաղաքականությունը, որն իրականացնում է երկիրը»,-ասել է ՍՄՆ պետքարտուղարը:

  • Կիսվել: