շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը

Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Փարիզում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են պատրաստել համաձայնագիր երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության շուրջ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը։

«Նրանք պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական և պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև՝ պաշտոնական բանակցություններ սկսելով Ֆրանսիայի զինված ուժերի և Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միջև փոխգործունակության զարգացման պայմանագրի կնքման շուրջ», - նշված է հաղորդագրության մեջ։

Մակրոնը և Կիսիդան նաև որոշում են ընդունել ամրապնդել տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի, տիեզերքի և նորարարությունների ոլորտներում։

Երկու ղեկավարները նաև պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

  • Կիսվել: