երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բայրամովն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Բայրամովն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ապրիլի 16-ին ընդունել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տերի Հակալային, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ քննարկման հիմնական թեման ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն էին էներգետիկ անվտանգության, կապի և տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների շուրջ։

Ընդգծվել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որը նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման շուրջ։

  • Կիսվել: