երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արաբական երկրներն ապագա գործարքով պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը. Բայդեն

Արաբական երկրներն ապագա գործարքով պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ արաբական երկրները, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը Գազայի շուրջ իրավիճակի կարգավորման ապագա գործարքում՝ փոխանցում է Bloomberg-ը:

Բայդենը ելույթ է ունեցել Նյու Յորքի Radio City Music Hall-ում նախընտրական քարոզարշավի շրջանակում դրամահավաքի ժամանակ նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Բիլլ Քլինթոնի հետ քննարկման ընթացքում, որը կոչված է ցույց տալու Դեմոկրատական կուսակցության միասնությունը ընտրությունների նախաշեմին:

«Ես աշխատել եմ Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Հորդանանի և Կատարի։ Նրանք պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը», ասել է Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ պետք է լինի գործողությունների ծրագիր և երկու պետությունների ստեղծման մասին ապագա համաձայնագիր: Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ դա տեղի ունենա հիմա, բայց պետք է առաջընթաց գրանցվի այդ ուղղությամբ։

  • Կիսվել: