Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու հարցով. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է,-«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցում վիրավորներին ողջ-ողջ թաղելու վերաբերյալ», գրում է parstoday.ir-ը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին վիրտուալ ցանցի իր անձնական էջում գրել է, որ Գազայի պատերազմում առավել քան երբևէ բացահայտվեց Սիոնիստական ռեժիմի իրական և անմարդկային դիմագիծը։
Քանանին հավելել է, որ հարյուրավոր պաղեստինցիների սպանությունից և նրանց մարմիններն այդ տարածքից դուրս բերելը կանխելու սիոնիստների գործողություններից հետո, Գազայի «Քամալ Ադվան» հիվանդանոցի տարածքը վերածվել է զանգվածային գերեզմանի։
Հրապարակելով Սիոնիստական ռեժիմի կողմից հիվանդանոցների ոչնչացման նկարները՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ «Քամալ Ադվան» հիվանդանոցից սիոնիստական բանակի նահանջից հետո հրապարակված պատկերները ցույց են տալիս, որ որոշ հիվանդներ և վիրավորներ բուլդոզերներով ողջ-ողջ թաղվել են հիվանդանոցի տարածքում։ Այս հարցի շուրջ միջազգային հետաքննությունն անհրաժեշտ է։
Գազայի առողջապահության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը Al Jazeera-ին տված հարցազրույցում երկուշաբթի օրը ասել է, որ Սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ ավերել է Քամալ Ադվան հիվանդանոցը, և այս հիվանդանոցն այժմ ի վիճակի չէ ծառայություններ մատուցել:
Մունիր Ալ Բարաշը հավելել է, որ Սիոնիստական ռեժիմը զոհված պաղեստինցիների դիերը թաղել է Քամալ Ադվան հիվանդանոցի տարածքում փորված մեծ փոսի մեջ։