շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանի ընդդիմությանն ու իշանությանը երկխոսելու կոչ են անում

ԱՄՆ-ը և Եվրամիությունը Վրաստանի ընդդիմությանն ու իշանությանը երկխոսելու կոչ են անում

Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը եւ Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխման ձախողումից եւ երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին եւ ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար: Այդ մասին ասված է դիվանագիտակաւն ներկայացուցչությունների՝ նոյեմբերի 17-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ էական ենք համարում անհապաղ աշխատանք սկսել կառավարության, քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ՝ խաղաղ ու փոխհարգալից երկխոսության ճանապարհով այնպիսի ուղիներ գտնելու նպատակով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են նաեւ Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կիրակնօրյա բազմահազարանոց հանրահավաքին: «Մենք լիովին պաշտպանում ենք ժողովների ազատության եւ կամարտահայտման ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր դրանից օգտվում են, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում: Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ գործել ելնելով երկրի շահերից»,- հավելել են դեսպանությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք տասնյակ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ են նոյեմբերի 17-ին Թբիլիսիում Ռուսթավելիի պողոտայում մասնակցել հանուն արտահերթ համամասնական ընտրությունների հանրահավաքին: Հանրահավաքում «Միասնական ազգային շարժման» եւ «Եվրոպական Վրաստանի» ղեկավարները որոշում են ընդունել՝ փակել խորհրդարանի բոլոր մուտքերը, որպեսզի խանգարեն պատգամավորների աշխատանքին:

Ընդդիմությունը հայտարարում է, որ դռները կբացի այն բանից հետո, երբ պատգամավորները կհավաքվեն խորհրդարանում՝ նշանակելու արտահերթ ընտրություններ եւ փոփոխություններ կատարելու օրենսդրության մեջ, որոնք կապահովեն դրանց անցկացումը համամասնական համակարգով։

  • Կիսվել: