երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարությունը ՏԻՄ-երին և այգեգործներին հորդորում է թունաքիմիկատներ օգտագործելիս տեղեկացնել համայնքում գործող մեղվաբույծներին

Էկոնոմիկայի նախարարությունը ՏԻՄ-երին և այգեգործներին հորդորում է թունաքիմիկատներ օգտագործելիս տեղեկացնել համայնքում գործող մեղվաբույծներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին և այգեգործներին հորդորում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու ընթացքում թունաքիմիկատների օգտագործման ժամանակ առաջնորդվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև դրանց կիրառման վերաբերյալ նախապես տեղեկացնել համայնքում գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին։

Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

  • Կիսվել: