Շիրակի մարզի ֆերմերներին ներկայացվել են պետական աջակցության ծրագրերը
Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 16-ին կազմակերպվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի քննարկում: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հետաքրքրված գյուղատնտեսներին ներկայացրել ենք ծրագրերի պայմանները, և ծրագրերը մշակելիս նպատակ ենք ունեցել նպաստել գյուղացիական տնտեսությունների գործունեության բարելավմանը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:
Գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող ծրագրերի թվում Իռա Փանոսյանը մատնանշել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը, որը թույլ կտա հստակեցնել գլխաքանակը և առավել արդյունավետ կազմակերպել կենդանիների առողջության պահպանման ու հիվանդությունների կանխարգելման գործընթացը:
Նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն իր հերթին անդրադարձել է գյուղատնտեսական գործունեության արդյունավետ կազմակերպմանը, եկամտաբերության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերին:
Հանդիպման մասնակիցներին տրամադրվել է ամբողջական տեղեկատվություն ջերմոցներ հիմնելու, «խելացի» անասնաշենքեր կառուցելու, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ ծրագրերի վերաբերյալ: