երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ։ Էկոնոմիկայի նախարարությունից  հայտնում են, որ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնեսության, արդյունաբերության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի։

Նարեկ Տերյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելուն։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

  • Կիսվել: