կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ո՞ր կատարած սոցիալական ծախսերի դեպքում հայտարարագիր ներկայացրած անձը կարող է փոխհատուցում ստանալ

Ո՞ր կատարած սոցիալական ծախսերի դեպքում հայտարարագիր ներկայացրած անձը կարող է փոխհատուցում ստանալ

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի հետ համատեղ ներդրվում է սոցիալական ծախսերի փոխհատուցման կամ կրեդիտային համակարգը: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ վարչարարության մեթեդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Աշոտ Սեմերջյանը:

«Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի հետեւյալ ուղղությունները. Դրանք ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից բժշկական ապահովագրության փաթեթի ձեռքբերման ծախսերն են, ապահովագրավճարներն են, ինչպես նաեւ ՀՀ-ում տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում վճարված ուսման վարձերը: ԴՐանք ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, երբ հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձը հարկային մարմին կներկայացնի եկամուտների հայտարարագիրը եւ այդ նույն հայտարարագրի մեջ նախատեսված են հաշվարկներ տվյալ սոցիալական ծախսերի մասով: Որոշ չափով իրենց ցվճարման ենթակա եկամտային հարկի գումարները կնվազեցվեն կամ արդեն ՊԵԿ վճարված եկամտյին հարկի գումարները ենթակա կլինեն վերադարձման:

Այդ ծախսերի հատուցման իրավունքից կարող են օգտվել այն անձինք, որոնք կկատարեն այդպիսի ծախսեր ինչպես իրենց համար, այնպես էլ ընտանիքի անդամների համար: Կառավարությունը սահմանել է նաեւ ընտանիքի անդամների կազմը: Դրանք են՝ ամուսինը, ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները»,-ասաց նա:

Իր հերթին ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսիեն Այվազյանը հավելեց, որ սոցիալական ծախս արած անձը պետք է դիմի այդ ծառայությունը մատոցող կազմակերպությանը. «Այդ կազմակերպությունը դուրս է գրում հատուկ հաշվի տիպ, որտեղ առանձին նշվում է, որ դա սոցիալական ծախս ապահովող հաշվարկային փաստաթուղթ է, նշվում է սոցփաթեթը կամ կրթական ծախսը: Փաստաթուղթը էլեկտրոնային է, ՊԵԿ ներկայացնելու կարիք չկա: Եթե ծառայությունը մատուցվել է ընտանիքի անդամին, այդ դեպքում նշվում է նաեւ ընտանիքի անդամի հանրային ծառայության համարանիշը: Ծառայություն մատուցող կազմակերպությանը պետք է ներկայացնել ընտանիքի անդամ լինելը հավաստող փաստաթղթեր՝ ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական: Նաեւ կա սահմանափակում. Կրթական ծախսերի համար 100 հազար է, իսկ ապահովագրական փաթեթի համար՝ 50 հազար դրամ:  Երկուսը միասին 100 հազար դրամից ավել չի կարող լինել: Առողջապահության ոլորտում կատարված մյուս ծախսերը չեն համարվում սոցիալական կրեդիտներ, այլ միայն սոցփաթեթի ձեռքբերումն է համարվում»:

Նշվեց, որ հայտարարագիր ներկայացնելու ճամկետը մինչեւ մայիսի 1-ն է: ՈՒշացնելու դեպքում առաջին անգամ կկիրառվի նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում՝ տուգանք կկիրառվի:

Հիշեցնենք, որ այս տարի 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավորապես, պետական, հանրային ու համայնքային բոլոր ծառայողները:

  • Կիսվել: