երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք», ծանոթացել ենթակառուցվածքներին, նոր ծրագրերին

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք», ծանոթացել ենթակառուցվածքներին, նոր ծրագրերին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 20-ին այցելել է «Ինժեներական քաղաք»։

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում արդեն իսկ գործունեություն իրականացնող ընկերություններին, արտադրանքին, նոր ծրագրերին։

Մխիթար Հայրապետյանին մանրամասներ են ներկայացվել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի, առաջիկա անելիքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ինժեներական ապագայի տեսլականը, այդ համատեքստում հայկական արտադրանքը գլոբալ շուկաներ դուրս տանելու հնարավորությունները:

Մխիթար Հայրապետյան 22.jpg (204 KB)
Մխիթար Հայրապետյան 33.jpg (171 KB)
Ինժեներական քաղաք.jpg (228 KB)

  • Կիսվել: