երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ից. ՊԵԿ

Մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։

Եթե նախկինում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու համար անձը պետք է որոշակի պարբերությամբ հանձներ համապատասխան քննություններ, ապա այժմ, կրեդիտային համակարգի ներդրումից հետո, նա կարող է պահպանել այդ որակավորումը, եթե հաշվետու ժամանակշրջանում ստանում  է բավարար քանակի միավորներ։ Մաքսային ձևակերպումների մասնագետը կարող է պահպանել որակավորումը, եթե այդ ընթացքում ապրանքների բաց թողնման նպատակով անհրաժեշտ քանակով ներկայացրել է ապրանքների հայտարարագիր։ Միավորներ կարելի է հավաքել նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցելով և դրանց ամփոփիչ քննություններ հանձնելով։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում որակավորումը ստանալու տարվան հաջորդող յուրաքանչյուր օրացուցային տարին։ Կրեդիտային համակարգի ներդումից հետո, մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու նպատակով, 2024-ի գործունեության համար տարեկան միավորների առաջին հաշվարկը նախատեսված է իրականացնել 2025 թ․ հունվարին։ Որակավորումը պահպանելու համար տարեկան միավորների բավարար քանակը 100-ն է։

 

Նշենք, որ ՊԵԿ-ը մաքսային ձևակերպումների մասնագետի վերապատրաստման համար յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ կազմակերպում է դասընթաց։ Հերթական դասընթացը կանցկացվի ապրիլի 22-ից, որի մասին հայտարարությունը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

  • Կիսվել: