երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իտալիայում տնկիները 30-40 հազար դրամ արժեն, բայց քաղաքապետարանը դա գնում է 90 հազարով Իջրանի ընկերությունից. Զարոկյան

Իտալիայում տնկիները 30-40 հազար դրամ արժեն, բայց քաղաքապետարանը դա գնում է 90 հազարով Իջրանի ընկերությունից. Զարոկյան

Եթե սեփական բիզնեսն ունենայիք, արդյո՞ք  կգնայիք արտասահման, ապրանքը նայեիք, ուսումնասիրեիք, այնտեղ ժամանակ անցկացեիք, հետո վերադառնայիք և այդ նույն ապրանքը 2 անգամ ավելի թանկ գնեիք՝ միջնորդի միջոցով. Կանաչապատման ՀՈԱԿ-ը դա է անում: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։

Նա նշեց, որ երեք մետր բարձրությամբ 13-14 բնափայտ հաստությամբ տնկիները Իտալիայում 30-40 հազար դրամ արժեն։

«Կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցներն ամեն տարի գնում են Իտալիա, այդ նույն ապրանքը տեսնում են, հետո գալիս են այստեղ և Իջևանի «Բերինվուդը» ընկերությունը այդ նույն ապրանքը երկու անգամ թանկ գնում է և տալիս է Կանաչապատման ՀՈԱԿ-ին՝ մեր վճարած հարկերով, հետո ասում եք, թե դա կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք, որ հալալ քրտինքով վճարած ժողովրդի փողերն այդպես եք ծախսում»,-ասաց Զարոկյանը։

Հայտնելով, որ քաղաքապետարանի մրցույթներին ոչ մի տնկարան չի մասնակցում՝ Զարոկյանը բացատրեց, թե ինչպես են մրցույթում հաղթում։

«Վերջին 82 մլն դրամի մրցույթը և բոլոր մրցույթները հաղթել է Իջևանի «Բերինուոդը»։ Ինչպե՞ս է այն ստացվել։ Բանն այն է, որ մյուս երեք մրցակիցները նունիսկ ձև չեն արել, որ մրցակցում են։ Կանաչապատման ՀՈԱԿ-ը տնկիի առավելագույն գինը սահմանում է 90 հազար դրամ Իջևանի «Բերինուոդը» առաջարկում է 8990 դրամ՝ 10 դրամ պակաս, իսկ մրցույթին մասնակից մյուս ընկերությունները՝ համապատասխանաբար 240 և 840 հազար դրամ»,- հայտնեց Զարոկյանը՝ նշելով, որ այն ձևական է արվում, որպեսզի նույն ընկերությունը հաղթի։

  • Կիսվել: