երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Վերին Լարսով հայկական մեքենաների անցումն արգելելու ՌԴ ծրագրերի մասին լուրերը

ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է Վերին Լարսով հայկական մեքենաների անցումն արգելելու ՌԴ ծրագրերի մասին լուրերը

Ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, որ Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։ Այս մասին մարտի 5-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների համապատասխան տեղեկատվությունը։

«Ես ծանոթ եմ այս տեղեկատվությանը, որը տարածվել է լրատվամիջոցներով։ Սակայն ռուս գործընկերներն ասացին, որ նման խոսակցություններ կամ հրահանգներ չեն եղել։ Նրանք հավելեցին, որ այս մասին առաջին անգամ են լսում։

Այս պահին սահմանափակումներ չկան, սահմանը բաց է, բեռները գրանցվում են։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- նշել է Հակոբյանը։

Նա ասաց, որ անցակետում մեքենաների կուտակումներ չկան, ճանապարհը բաց է, մեքենաներն անցնում են սովորականի պես։

  • Կիսվել: