Հայաստանում ցորենի բերքը 2023 թվականին կազմել է 190 հազար տոննա. փոխնախարար
Հայաստանում ցորենի բերքը 2023 թվականին կազմել է 190 հազար տոննա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշը ներառում է 2022 թվականի աշնանային ցորենի բերքը։
Խոջոյանը նաև նշեց, որ 2021 թվականին ցորենի բերքը կազմել է 97 հազար տոննա, իսկ 2022 թվականին՝ 140 հազար տոննա։
Ընդհանուր ցանքատարածությունը, ըստ փոխնախարարի, 2021 թվականին կազմել է 57 հազար հա, 2022 թվականին՝ 55 հազար հեկտար, 2023 թվականին՝ 70 հազար հեկտար։