հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի ռուսական «Միր» քարտերի սպասարկումը․ РБК

Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի ռուսական «Միր» քարտերի սպասարկումը․ РБК

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկը։ Այս մասին ՌԲԿ-ին պատմել է «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցիչը: 

«Մարտի 30-ից օգտատերերի համար անհասանելի կլինեն POS-տերմինալներում անկանխիկ վճարումները եւ հանրապետության այլ բանկերի բանկոմատներից կանխիկացումները։ ՎՏԲ- Հայաստան քարտերի աշխատանքում դա ոչ մի կերպ չի անդրադառնա», - ասել է «ՎՏԲ Հայաստան» - ի ներկայացուցիչը ։ Նա հավելել է, որ բանկը շարունակում է ամբողջ ծավալով սպասարկել «Միր» քարտերը:

«ՎՏԲ խմբի բանկերի եւ ցանկացած այլ ռուսական բանկերի «Միր» քարտապաններին նախկինի պես հասանելի են հիմնական ծառայությունները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացում, առցանց բանկում ծառայությունների վճարում, առցանց գնումներ,- պարզաբանել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը:

Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում են Երևանում: Հաճախորդներին հասանելի են նաև ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրում:

«Մենք շարունակում ենք աշխատել բարեկամ երկրների հետ՝ իրենց ենթակառուցվածքներում Միր» քարտերի ընդունման ուղղությամբ ։ Ընդ որում, այդ քարտերի ընդունման մասին որոշումը յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է ընդունում», - ասում է Ռուսաստանի Բանկի ներկայացուցիչը։

«Միր» վճարային համակարգն իր կողմից չի սահմանափակում աշխատանքը արտասահմանյան գործընկերների հետ ։ Այնուամենայնիվ, այլ պետությունների բանկերն իրենց սարքերի ցանցում «Միր» քարտեր ընդունելու որոշումը կայացնում են ինքնուրույն»,- նշում է ներկայացուցիչը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: