երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում առաջին անգամ կազմակերպվել է ԴՆԹ տվյալների բազայի զարգացմանը նվիրված միջազգային համաժողով

Երևանում առաջին անգամ կազմակերպվել է ԴՆԹ տվյալների բազայի զարգացմանը նվիրված միջազգային համաժողով

Երևանում այսօր՝ ապրիլի 10-ին մեկնարկել է  «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովը, որը նվիրված է Հայատանում միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը, փորձագիտական տվյալ բնագավառի տեսական և գործնական արդի հիմնախնդիրներին:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, «GTH DNA Consulting Company» (ԱՄՆ) և «Eura DNA, Europe’s premier forensic DNA resource» (ԵՄ) առաջատար խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) հետ համատեղ:

Համաժողովի բանախոսներն են դատագենետիկական ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ՝ Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Բրյուս Բուդոուլը, ԴՆԹ GTH նախագահ Թիմ Շելբերգը, Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և այլ երկրների համապատասխան կառույցների փորձագետներ և գիտնականներ: Միջոցառմանը մասնակցում են նաև դատափորձագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից։

  • Կիսվել: