ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կանադայի դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Կանադայի դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը ապրիլի 29-ին հանդիպել է Կանադայի՝ առևտրի գծով գլխավոր հանձնակատար Սարա Ուիլշոուին։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

«Կողմերը քննարկեցին հայ-կանադական տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու հեռանկարները՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ տնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ։

Զրուցակիցները ողջունեցին Կանադայի եվրասիական առևտրի պալատի՝ օրեր առաջ հաջողությամբ ավարտված առաջին այցը Հայաստան։

Անդրադարձ կատարվեց միասնական կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացման հարցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: