հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

Էկոպարեկային ծառայության կողմից հայտնաբերվել են ապօրինի ածխահորեր և փայտանյութ

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ներքին անվտանգության վարչության, Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի հարակից տարածքում հայտնաբերել են տասից ավելի ածխահորեր, 83 խմ տարբեր տեսակի հատված ծառեր, 335 պարկ արդեն պատրաստի վիճակում փայտածուխ։

Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել:
Ըստ ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության՝ պետությանը պատճառված վնասի չափը նախնական տվյալներով կազմել է 3,287,990 դրամ:

 Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: